Չինական կենդանաբանական այգում պիթոններին կերակրել են կենդանի շնիկներով
Չինական Հենան նահանգի մասնավոր կենդանաբանական այգում պիթոններին կերակրել են կենդանի շնիկներով։ Այդ մասին են վկայում Weibo սոցցանցում հրապարակված տեսանյութն ու լուսանկարները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Weibo-ի օգտատեր Screaming_K-ն հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութ, որոնցում շներին մտցրել են պիթոնների վանդակ։
Այս հրապարակումն առաջացրել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, մասնավորապես՝ PETA-ի ասիական ստորաբաժանման զայրույթը, որը կոչ է արել հետաքննություն անցկացնել կենդանաբանական այգում։










