Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայից ավելի շատ մարդ է փախչում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայից ավելի շատ մարդ է փախչում։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում ընդունել է Հյուսիսային Կորեայից մի քանի էմիգրանտների։
«Այսօր մեզ մոտ շատ յուրահատուկ մարդկանց խումբ է։ Նրանք Հյուսիսային Կորեայից փախածներն են, վերջին տարվա ընթացքում նրանք շատ են եղել, և ինձ թվում է՝ նրանք ավելի ու ավելի շատ են դառնում։ Այն կյանքի համար դաժան վայր է, և մարդկանց դա դուր չի գալիս։ Կա մեծ վտանգ, մեծ ռիսկեր»,- ասել է նա էմիգրանտների հետ հանդիպմանը։
Հյուրերից մեկը պատմել է, որ Հյուսիսային Կորեայում պրոֆեսոր է եղել։ Նա լքել է Հս. Կորեան 2004 թվականին, քանի որ նրան ընտանիքի հետ ցանկացել են քաղբանտարկյալների բանտ նստեցնել։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայում նրանց «ուղեղները լվանում էին», և երբ նա փախել է Հարավային Կորեա, չի կարողացել պատկերացնել «նման կյանք»։










