Բրիտանիայում 239 տարի հնչած եկեղեցու զանգերի ղողանջն արգելվել է մեկ մարդու բողոքի պատճառով

16:30 • 03.02.18

Մեծ Բրիտանիայի Սանուիջ քաղաքում արգելել են հնչեցնել Սուրբ Պետրոսի եկեղեցու զանգերը՝ տեղի բնակիչներից մեկի բողոքի պատճառով, այս մասին գրում է The Sun-ը:

Աղբյուրը նշում է, որ եկեղեցու զանգերը համապատասխան ժամի ղողանջել են 239 տարի շարունակ՝ առանց ընդհատումների:

Տեղի բնակիչներից մեկը բողոքել է, որ ժամում չորս անգամ հնչող ղողանջը խանգարում է նրան քնել: Դրանից հետո տեղական իշխանությունները արգելել են հնչեցնել զանգերը երեկոյան 11-ից մինչև առավոտվա 7-ը՝ բացառությամբ Սուրբ Ծնունդի և Ամանորի տոների:

Հատկանշական է, որ եկեղեցու մոտակայքում ապրողների 85 տոկոսը չի համաձայնվել այս որոշման հետ, դրա դեմ նույնիսկ հատուկ ակցիա է կազմակերպվել: