Մեծ Բրիտանիայում մահացել է 12 երեխա, 154 թոռ ու ծոռ ունեցող 98-ամյա տատիկը

23:56 • 04.02.18

Մեծ Բրիտանիայում մահացել է, որոշ տվյալներով, երկրի ամենամեծ ընտանիքի նախատատը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 12 երեխա, 45 թոռ, 84 ծոռ և 25 թոռան թոռ ունեցող Մարգարեթ Հովարթը մահացել է 98 տարեկանում: Նա երկար է ապրել ամուսնուց և երկու աղջիկներից: Նա մահացել է հիվանդանոցում՝ շրջապատված տարբեր սերունդների հարազատներով:

Մարգարեթի ավագ թոռը 53 տարեկան է, իսկ թոռան կրտսեր թոռը՝ 1 տարեկան: Մինչև կյանքի վերջին օրերը նա ամեն օր խաղացել է ընտանիքի ամենափոքր անդամների հետ:

Նշվում է, որ բրիտանուհին «Մանչեսթեր Յունայթեդի» մոլի երկրպագու է եղել: Ավելի վաղ տարիներին այցելել է ակումբի խաղերին և նույնիսկ իր ընտանի կենդանիներին ֆուտբոլիստների անուններով է կոչել: