Ռիհանան հանդիպել է Ֆրանսիայի նախագահին (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի երգչուհի Ռիհանան հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ինչը տեղի է ունեցել Սենեգալում կրթական համաժողովի շրջանակում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մայրաքաղաք Դակարում կայացած հանդիպմանը ներկա է եղել նաև Սենեգալի նախագահ Մակի Սալը:
Կարևոր միջոցառման առիթով ոճային լուրջ փոփոխություն կրած ու էլեգանտ կոստյումով ներկայացած երգչուհին շնորհակալություն է հայտնել ղեկավարներին կրթական համաժողով անցկացնելու համար:
Երգչուհին, որի ղեկավարած The Clara Lionel Foundation հիմնադրամը զբաղվում է ամբողջ աշխարհում կրթության և արվետսի առաջխաղացմամբ, ևս մեկ անգամ ընդգծել է երեխաներին կրթություն տալու անհրաժեշտությունը:
Մինչդեռ Մակրոնն իր ելույթում շեշտել է, որ կրթությունն Աֆրիկայի արևմտյան հատվածում արմատավորված ծայրահեղականության և արմատականության միակ ճիշտ պատասխանն է:
Բացի այդ, Մակրոնը 200 մլն եվրոյի օգնություն է խոստացել կրթական ծրագրերին:
















