Մոսկվայի օդանավակայաններում ձնաբքի հետևանքով 137 չվերթ է հետաձգվել ու չեղարկվել

16:37 • 04.02.18

Մոսկվայի օդանավակայաններում ձնաբքի հետևանքով հետաձգվել է 108 և չեղարկվել 29 չվերթ: Այս մասին տեղեկացնում է Яндекс-ը։

Նշվում է, որ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 9 և չեղարկվել 5 չվերթ: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 41 և չեղարկվել 24 չվերթ: «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 58 չվերթ:

Ինչպես արդեն հաղորդել է Tert.am-ը, Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյի մասնագետները փոխանցել են, որ նախորդ օրը մայրաքաղաքում տեղացած ձյունն ամենաառատն է եղել օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում. ընդհանուր առմամբ, գրանցվել է 14մմ տեղում:

«Այս ձյունն առավելագույն քանակությամբ տեղումներ է գրանցել օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում»,- ասել էր Մոսկվայի օդերևութաբանական բյուրոյի աշխատակիցներից մեկը:

Նախկին ռեկորդը սահմանվել էր 1957թ.: Այն ժամանակ գրանցվել էր 11.2մմ տեղում:
Կանխատեսվում  է, որ փետրվարի 5-ից ձյան տեղումներն աստիճանաբար կդադարեն: