Մոսկվայում առատ ձյունը 1600 ծառ է տապալել

23:33 • 04.02.18

Մոսկվայում ընկած 1600 ծառ հատվել և դուրս է բերվել ճանապարհներից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայի բնակարանային-կոմունալ ծառայությունների հարցերով փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը:

Նրա խոսքով՝ քաղաքի տարածքում 1600 ծառն ընկել է վերջին երկու օրում: Ծառերից բացի ՌԴ մայրաքաղաքից կիրակի 960 000 խորանարդ մետր ձյուն է դուրս բերվել: Ինչպես նշվում է, այսօր 100 ծառ ընկել է մեքենաների վրա:

Ձյան առատ տեղումները և սառցե անձրևը Մոսկովյան տարածաշրջանում չի դադարում փետրվարի 3-4-ը: Օդերևութաբանների կարծիքով՝ ձյան նման տեղումներ լինում են 100 տարին մեկ անգամ: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ եղանակային պայմանների պատճառով մեկ մարդ մահացել է: