Անօդաչուն ֆիքսել է՝ ինչպես է լարախաղացն ընկնում կատաղի ալիքների վրայով անցնող պարանից (տեսանյութ)

21:44 • 04.02.18

Պորտուգալիայում անօդաչուն ֆիքսել է, թե ինչպես են մի խումբ լարախաղացներ փորձում անցնել ալեկոծ ծովի գլխավերևում՝ ժայռից ժայռ կապված ճոպանի վրայով: 

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, էքստրեմալներն իրենց փորձն իրականացրել են Guilhim Rock հայտնի զբոսաշրջային վայրում, որտեղ բազմաթիվ զբոսաշրջիկներ են լուսանկարվում: Ի դեպ, այդ ժամանակահատվածում Պորտուգալիայում հզոր ալիքների շրջանն է: 

Լարախաղացներից մեկը՝ 28-ամյա բրազիլացի Էմերսոն Մաչադոն, ճանապարհի կեսին ընկնում է պարանից՝ հայտնվելով բարձր ալիքների մեջ: Բարեբախտաբար, էքստրեմալը անվտանգության պարանով կապված է եղել: