ԱՄՆ-ում բախվել են բեռնատար և ուղևորատար գնացքները. կա 2 զոհ և 116 վիրավոր (թարմացված)

20:24 • 04.02.18

21.36

NBC News-ը հայտնում է, որ վիրավորների թիվը հասել է 116-ի։

20.24

ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում բախվել են Amtrak ընկերությանը պատկանող մարդատար գնացքն ու բեռնատար գնացքը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, վթարի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել, 70-ից ավելին՝ վիրավորվել:

Ամերիկյան ընկերության գնացքը, որում գտնվում էին 139 ուղևոր և անձնակազմի 8 անդամ, Մայամիից ուղևորվում էր Նյու Յորք, երբ բախվեց բեռնափոխադրող գնացքին: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 2:35-ին:

Երկաթուղային կայարանի հաղորդագրության մեջ ասվում է, որ գլխավոր շարժիչը խափանվել է, մի քանի ուղևորատար վագոններ պոկվել են: 

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շուրջ 5000 գալոն վառելիք է արտահոսել բախման հետևանքով:

Նշվում է, որ բոլոր վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, իսկ մյուս ուղևորներին ժամանակավոր կացարան են տեղափոխել: