Հրապարակվել է Սիրիայում ռուսական օդանավի կործանման պահը ցուցադրող տեսանյութը (լուսանկարներ, տեսանյութ)
Համացանցում տարածվել է փետրվարի 3-ին Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական «Սու 25» ինքնաթիռի խոցման պահի տեսանյութը:
Ինչպես հայտնում է news.rambler.ru-ն, Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռը խոցվել է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման վերահսկման տակ գտնվող Մասերան գյուղի տարածքում:
Նշվում է, որ օդանավը կործանվել է հրթիռի միջոցով: Թեև օդաչուն հասցրել է ինքնանետում կատարել, սակայն զոհվել է` գրոհայինների դեմ պայքարելով:
Հրապարակված կադրերում երևում է՝ ինչպես են ահաբեկիչները կրակում զենիթային համակարգից, ինչից հետո հրթիռը խոցում է օդանավը:
Աղբյուրը հավելում է, որ տեսանյութը համացանցում տարածել է «Իդլիբի ազատ բանակ» խմբավորումը:
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ կործանման վայրում պատասխան հարված է հասցվել, ինչի հետևանքով սպանվել է 30 ահաբեկիչ:















