Իրանում դանակով զինված տղամարդը փորձել է ներխուժել նախագահի գրասենյակ

13:49 • 05.02.18

Անհայտ տղամարդը Թեհրանում փորձել է ներխուժել Իրանի նախագահի գրասենյակ, ինչի մասին հայտնում է Reuters-ը՝ իրանական Fars գործակալությանը հղումով:

«Մենք փորձում ենք պարզել հարձակվողի ինքնությունն ու այս քայլի դրդապատճառները»,-նշել է Թեհրանի նահանգապետի տեղակալ Մոհսեն Համեդանին:

Հայտնի է, որ տղամարդու ձեռքին մեծ դանակ է եղել: Բացի այդ, նա կրել է ճերմակ հագուստ, ինչը նշանակում է, որ մարդը պատրաստ է զոհել կյանքը:

Աղբյուրը հավելում է, որ անվտանգության ծառայության աշխատակիցները կրակել են տղամարդու ոտքին, երբ նա փորձել է գրասենյակ մտնել: Դրանից հետո տղամարդը ձերբակալվել է: