Դաղստանի վարչապետի դեմ քրեական գործ է հարուցվել, նրա մոտ հայտնաբերվել են ոսկյա ատրճանակ և ինքնաձիգներ (տեսանյութ)

17:03 • 05.02.18

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ կազմի մեջ մտնող Դաղստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Աբդուսամադ Համիդովի դեմ, որը մեղադրվում է դրամական միջոցների յուրացման համար:

Ինչպես գրում է meduza.io կայքը, խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են ոսկյա ատրճանակ և ինքնաձիգներ: Նշվում է, որ Համիդովը յուրացրել է Դաղստանում սոցիալական ծրագրերի կյանքի կոչման համար նախատեսված գումարները:

Ոստիկանական գործողության ժամանակ Համիդովի հետ միասին ձերբակալվել են այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ հանրապետության կրթության նախկին նախարար Շահաբաս Շահովը: