ԱՄՆ-ն սկսել է զորքերի դուրսբերումն Իրաքից

14:43 • 05.02.18

ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել զորքերն Իրաքից՝ Բաղդադի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակի հռչակումից հետո, հայտնում է Associated Press գործակալությունը:


Ինչպես հայտնել են երկու իրաքցի պաշտոնատար անձինք, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան և Իրաքի կառավարությունն Իրաքից զորքերի դուրսբերման մասին համաձայնագրի են հասել երեք տարի առաջ ԻՊ-ի դեմ պայքարը սկսելուց ի վեր առաջին անգամ:


Նշվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում տասնյակ ամերիկացի զինվորներ են տեղափոխվել Իրաքից Աֆղանստան: