Իսրայելը պատրաստվում է մինչև 20 հազար փախստական արտաքսել

13:11 • 05.02.18

Իսրայելի իշխանությունները պատրաստվում են Էրիթրեայից և Սուդանից ժամանած 15.000-ից 20.000 փախստականի արտաքսել, գրում է korrespondent.net-ը:


«Իսրայելը փետրվարի 4-ին հայտարարել է, որ սկսում է պատրաստվել աֆրիկյան երկրներից ժամանած փախստականների արտաքսմանը: Խոսքն Էրիթրեայից և Սուդանից ժամանած առանց երեխաների տղամարդկանց մասին է, դա մոտ 15-20 հազար մարդ է այդ երկրներից Իսրայելում գտնվող 40 հազար փախստականներից»,- ասված է հաղորդագրությունում:


Նշվում է, որ նրանք, ովքեր պատկանում են այդ կատեգորիային, պետք է կամավոր հեռանան երկրից 60 օրվա ընթացքում: Այդ դեպքում կառավարությունն ինքնաթիռի տոմս է տրամադրում, փաստաթղթեր ստանալու հարցում օգնություն և մոտ 2.900 եվրոյի դրամաշնորհ:


60 օրից այդ գումարը կրճատվելու է, և բոլոր նրանք, ովքեր կամավոր չեն հեռանա երկրից, կարող են ձերբակալվել և հարկադիր կերպով արտաքսվել: