Հարավային Կորեայի առաջնորդը կհանդիպի ԿԺԴՀ-ի «արարողակարգային ղեկավարի» հետ
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կհանդիպի ԿԺԴՀ-ի արարողակարգային ղեկավար Կիմ Յոն Նամի հետ, որը ժամանելու է հարավկորեական Փհոնչհան՝ Օլիմպիադայի բացմանը մասնակցելու համար: Քննարկվում է առանձին հանդիպման հնարավորությունը, հայտնում է հարավկորեական Korea Times թերթը՝ վկայակոչելով նախագահի վարչակազմին:
«Նախագահ Մուն Չժե Ինը կհանդիպի Կիմ Յոն Նամի հետ՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից սկսած: Թե արդյոք Կիմ Յոն Նամն առանձին հանդիպելո՞ւ է նախագահ Մուն Չժե Ինի հետ՝ ենթակա է քննարկման»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ԿԺԴՀ-ի կողմից դեռ չի ստացվել Մուն Չժե Ինի հետ առանձին հանդիպման դիմում, բայց Փհենյանի որոշումը՝ Օլիմպիադայի բացմանն ուղարկել ԿԺԴՀ ազգային գերագույն ժողովի պրեզիդիումի նախագահ Կիմ Յոն Նամին, հավանաբար, ընդունվել է որպես «բարի կամքի» նշան:










