Իսպանական Մելիլյայի ափերի մոտ հայտնաբերվել է 16 ներգաղթյալի մարմին

11:21 • 05.02.18

Մարոկկոյին սահմանակից իսպանական Մելիլյայի ափերի մոտ հայտնաբերվել է 16 ներգաղթյալի մարմին, հայտնում է BBC-ն:


Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 3-ին: Զոհերին նկատել է իսպանական նավը, որի անձնակազմը հայտնել է տեղի ունեցածի մասին Իսպանիայի և Մարոկկոյի փրկարար ծառայություններին:


Մարոկկացի պաշտոնյան պատմել է, որ զոհերի թվում եղել է երեք կին: Նրա խոսքով՝ բոլորը եղել են Աֆրիկայից, մեկը եղել է մարոկկացի: