Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 80 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել. հետաձգվել է նաև Երևան-Մոսկվա չվերթը

10:49 • 05.02.18

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 6 և հետաձգվել 79 ավիաչվերթ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Яндекс.Расписание» ծառայության տվյալները:


Ծառայության տվյալների համաձայն՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում ի թիվս այլ չվերթների հետաձգվել է նաև Երևան-Մոսկվա չվերթը:


Ավելի վաղ հաղորդվել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 200 չվերթ:


Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի օդերևութաբանական բյուրոյի փոխանցմամբ՝ Մոսկվայի շրջանում անցած հանգստյան օրերին գրանցվել են ձյան 44 մմ տեղումներ:


«Օդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում գրանցվել են ձյան ամենաառատ տեղումները: Երկու օրում Մոսկվայում գրանցվել է տեղումների ամսական նորմայի 122%-ը, որը փետրվար ամսին կազմում է 33 մմ»,-նշվում է բյուրոյի հաղորդագրությունում:


Մասնագետների փոխանցմամբ՝ փետրվարի 5-ին ձյան տեղումների քանակը կնվազի ու կկրի տեղային բնույթ: