Օմանում մարտի 1-ից տաքսի վարելու իրավունք կստանան նաև կանայք

10:41 • 05.02.18

Մարտի 1-ից Օմանում կանայք որպես տաքսու վարորդ աշխատելու իրավունք կստանան, այս մասին գրում է korrespondent.net-ը:


Մինչ այդ երկրում տաքսի վարել թույլատրվում էր միայն տղամարդկանց:

Օմանի Սուլթանության ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ երկրի իշխանությունները ձգտում են հավասար աշխատանքային իրավունքներ ընձեռել կանանց ու տղամարդկանց:

Հայտնի է, որ կին և տղամարդ վարորդների մեքենաները կունենան տարբեր գույներ, որպեսզի պոտենցիալ ուղևորները կարողանան տարբերակել դրանք: Կին վարորդների մեքենաները կլինեն վարդագույն և երկնագույն։ Նշենք, որ սովորական տաքսիներն Օմանում ունեն նարնջագույն և սպիտակ գույն:

Դրա հետ մեկտեղ, գարնան առաջին օրվանից Օմանում կխստացվեն ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը: