ՌԴ-ում «վստահության հեռախոսի» շնորհիվ ԻՊ-ի երկու պոտենցյալ անդամ է ձերբակալվել

18:03 • 05.02.18

2017 թվականին ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը «վստահության հեռախոսի» շնորհիվ ձերբակալել է ՌԴ երկու քաղաքացու, ովքեր պատրաստվում էին միանալ «Իսլամական պետություն» ահաբեչկան խմբավորման գրոհայինների շարքերին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը: 

Գերատեսչությունը հայտնել է, որ 2017 թվականին գերատեսչության «վստահության հեռախոսով» ստացվել է 45689 զանգ: Նշվում է, որ հակաիրավական գործունեության մասին օպերատիվ նշանակության տեղեկատվություն պարունակող հաղորդագրություններն ուղարկվել են ստուգումների և միջոցների ձեռնարկման համար ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մարմիններ և ՌԴ պահպանության դաշնային ծառայություն:

«Ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացի, ովքեր մտադիր էին մեկնել արտասահման «ԻՊ» ահաբեկչական կազմակերպությանը միանալու համար և ևս մեկը, ով համացանցում մեր երկրի տարածքում ծայրահեղական գործունեություն իրականացնելուն ուղղված կոչեր էր տեղադրում»,- ասված է հաղորդագրությունում: