Դամասկոսի գնդակոծության ժամանակ երկու հայ է վիրավորվել
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Բաբ Թումա թաղամասի գնդակոծության ժամանակ վիրավորվել է ծագումով հայ Սիրիայի երկու քաղաքացի: Այս մասին հայտնում է Սիրիայի Հայ առաքելական եկեղեցու Բերիայի թեմը:
«Վիրավորվել են եղբայր և քույր Հակոբ և Լարիս Դեմիրճյանները: Հայկական համայնքի ներկայացուցիչները հիվանդանոց են տեղափոխել նրանց», - հաղորդել է աղբյուրը:
Նշվում է, որ փետրվարի հինգին ահաբեկիչներն ակտիվ գործողությունների են դիմել Դամասկոսի Բաբ Թումա բնակելի թաղամասում:










