Վանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, 2 մարդ մահացել է, կա 21 տուժած

13:03 • 05.02.18

Վանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի կողաշրջման հետևանքով մահացել է երկու մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 21-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական haber7.com.tr կայքը:

Վան քաղաքից Արճեշ ուղևորվող ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը ճանապարհին առկա մերկասառույցի պատճառով:

Տեղում աշխատում են փրկարարական և շտապօգնության խմբերը: Նշվում է, որ բոլոր տուժածները շտապ հասցվել են Վանի հիվանդանոցներ:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: