Ճապոնական ծովում անհետացած «Վոստոկ» նավի անձնակազմի անդամների ընտանիքները 1-ական միլիոն ռուբլի կստանան

14:26 • 05.02.18

Ճապոնական ծովում կորած «Վոստոկ» նավի անձնակազմի անդամների ընտանիքները մեկական միլիոն ռուբլի կստանան իշխանություններից: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սախալինի կառավարությանը:


Նշենք, որ «Վոստոկ» ձկնորսական նավը դադարել է կապի դուրս գալ հունվարի 25-ի առավոտյան Պրիմորյեում: Հեռավոր արևելյան տրանսպորտային դատախազության և նավի սեփականատիրոջ տվյալներով՝ նավում եղել է 20 մարդ:


Որոնումների վայրում հայտնաբերվել են երկու փրկարարական բաճկոն և այլ իրեր, մարդկանց մարմինները չեն հայտնաբերվել:


Հարուցվել է քրեական գործ:


Նշվում է, որ վճարումներ կստանան Սախալինից 13 կորած նավաստիների ընտանիքները:


Պրիմորյեի վարչությունը հայտնել է, որ 1 միլիոն ռուբլի կվճարի Պրիմորյեից կորած նավաստու ընտանիքին: