Իսակովի պողոտայում ավտոմեքենան բախվել է ծառին, կա 2 տուժած

09:30 • 06.02.18

Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 5-ին՝ ժամը 23:10-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ Եռաբլրի կամրջի մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի 50 XX 109 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. 
Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ` 1988 թ. ծնված Մ. Ն.-ը և 1993 թ. ծնված Ս. Մ.-ը հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: