Իվանկա Թրամփը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունն Օլիմպիական խաղերի փակմանը. CNN
Հարավկորեական Փհոնչհանում Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանն ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ նախագահի դուստր ու նրա ավագ խորհրդական Իվանկա Թրամփը: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տանն աղբյուրին:
Աղբյուրի տվյալներով՝ Դոնալդ Թրամփն անձամբ է դիմել դստերը համապատասխան խնդրանքով:
Նա նաև մտադիր է ներկա լինել որոշ մրցումների, որոնց մասնակցելու են ամերիկացի մարզիկները, նշում է հեռուստաալիքը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Օլիմպիական խաղերի բացման արարողությանն ԱՄՆ պատվիրակությունը գլխավորելու է երկրի փոխնախագահ Մայք Փենսը:
Ձմեռային օլիմպիադան անց է կացվելու Փհոնչհանում փետրվարի 9-25-ը:










