Մովսես գյուղում ամբողջությամբ երկհարկանի տուն է այրվել

09:24 • 06.02.18

Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 6-ին` ժամը 04:25-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում այրվում է տուն:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի թիվ 10 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 06:57-ին:

Այրվել է երկհարկանի տունն (105 քմ) ամբողջությամբ: