«Չեն ծափահարել». Թրամփը դավաճանություն է որակել դեմոկրատների արարքը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Օհայոյում ելույթի ընթացքում դավաճանություն է որակել դեմոկրատների վարքը, որոնք չեն ծափահարել իրեն Կոնգրեսի առաջ ելույթ ունենալիս, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Կարո՞ղ ենք մենք դա դավաճանություն համարել։ Իսկ ինչո՞ւ ոչ, նրանք երևի այդքան էլ չեն սիրում մեր երկիրը։ Նրանք կարծես մահ լինեին։ Եվ ոչ ամերիկյան ձևով էին պահում իրենց»,- ասել է Թրամփը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Թրամփն ամենամյա ուղերձով ելույթ է ունեցել Կոնգրեսում։ Ըստ ավանդույթի՝ նրան ծափահարել են կուսակից հանրապետականները, իսկ դեմոկրատները զերծ են մնացել դրանից։ Ի դեպ, Թրամփն իր ելույթից հետո ինքն իրեն ծափահարել է գրեթե 6 րոպե։










