Աֆրինում թուրքական ԶՈւ-ի հարվածների հետևանքով 8-ամյա երեխա է տուժել

18:54 • 14.02.18

Այսօր սիրիական Աֆրինում թուրքական ԶՈւ-ի հասցրած հրետանային և օդային հարվածների հետևանքով տուժել է 8-ամյա աղջիկ, այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հայտնելով, որ կա ևս մեկ տուժած խաղաղ բնակիչ:

Աղբյուրը նշում է, որ նախօրեին թուրքական ԶՈւ-ի գործողությունների հետևանքով մահացել էր 4 խաղաղ բնակիչ, որոնցից 3-ը կանայք էին: Եվս 4 բնակիչ ստացել էին տարբեր աստիճանի վիրավորումներ:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո՝ հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում:

Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: