Սիրիացի քրդերը հաստատել են կառավարական զորքերի մուտքը Աֆրին

22:49 • 18.02.18

Սիրիացի քրդերի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք համաձայնության են եկել Սիրիայի կառավարության հետ կառավարական զորքերն Աֆրին նահանգ մտցնելու վերաբերյալ:

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, քրդական զորամիավորման ներկայացուցչի խոսքով՝ զորքերը պետք է Աֆրին մտնեն երկու օրվա ընթացքում՝ «թուրքական սպառնալիքին դիմագրավելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ քրդերը պայմանավորվել են Սիրիայի կառավարության հետ Աֆրինում կառավարական բանակի գործողությունների շուրջ:

Նախօրեին քրդերը թուրքական բանակին մեղադրել էին Աֆրինում թունավոր գազ կիրառելու մեջ: