ԱԳՆ–ը ճշտում է՝ արդյոք Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կան, թե՝ ոչ. Տիգրան Բալայան

12:15 • 18.02.18

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն այս պահին փորձում է ճշտել՝ արդյոք Իրանում այսօր կործանված ուղևորատար ինքնաթիռում ազգությամբ հայեր կան, թե՝ ոչ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ այս պահին դեռևս որևէ տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ Իրանում 60 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է կործանվել։ Ըստ տարբեր լրատվամիջոցների տվյալների՝ Aseman Airlines ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվում էր Թեհրանից Յասուջ քաղաք և կործանվել է լեռնային հատվածում։ 


Ըստ BBC գործակալության՝ եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակների նախարարության ուղղաթիռը չի կարողացել հասնել վթարի վայր։

 

 

ՀեղինակԱնի Օհանյան