Չելյաբինկսում 17-ամյա դեռահասը 2 երեխայի է փրկել է հրդեհից
Ռուսաստանի Դաշնության Չելյաբինկսի մարզում 17-ամյա դեռասահաը փրկել է 10 և 12 տարեկան երկու երեխայի, որոնց տանը հդեհ էր բռնկվել, այս մասին գրում է lenta.ru կայքը:
10-րդ դասարանի աշակերտ Արտեմիյ Պոլուկեևը հյուր էր եկել իր ընկերուհու տուն, երբ նրանք նկատել են կողքի տան պատուհաններից դուրս ելնող ծուխը, տանը գտնվող երկու երեխաները օգնություն են կանչել: Տղային հաջողվել է կոտրել պատուհաններն ու օգնել անցնել իրենց պատշգամբ:
Նա և ընկերուհին տաք հագուստ են տվել երեխաներին ու դուրս հանել բակ, որտեղ նրանց սպասելիս են եղել շտապօգնության աշխատակիցները: Հրշեջ-փրկարարական ջոկատների անդամներին հաջողվել է կարճ ժամանակում կանխել կրակի տարածումն ու ամբողջովին մարել հրդեհը:
Հայտնի է, որ հրդեհը բռնկվել է երեխաների՝ կրակի հետ անզգույշ վարվելու պատճառով: Վերջիններս տանը մենակ են մնացել և սկսել խաղալ լուցկիների հետ:










