ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանը հերքում է, որ իր մասնակցությամբ ծեծկռտուքի պատճառը եղել է ուսանողուհուն անպարկեշտ առաջարկ անելը

12:34 • 19.02.18

ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ փետրվարի 16-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպի վերաբերյալ:

Tert.am-ի ճշտող հարցին, թե արդյոք ճիշտ են մամուլում շրջանառվող լուրերը, որ ծեծկռտուքի պատճառն իր կողմից ուսանողուհուն արված անպարկեշտ առաջարկն է եղել, Բարսեղյանն արձագանքեց, որ այդպիսի բան չկա և որ դրանք հերյուրանքներ են:

Հիշեցնենք, որ  ինչպես տեղեկացնում էր Shamshyan.com–ը, նշված բուհի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանը իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել:

Նշենք նաև, որ Tert.am–ին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Ոստիկանություն հաղորդում է ստացվել  ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետում տեղի ունեցած միջադեպի մասին: