Հրապարակվել են Կիզլյարում տեղի ունեցած հրաձգության զոհերի անունները (տեսանյութ)

09:30 • 19.02.18

Դաղստանի իշխանությունները հրապարակել են Կիզլյար քաղաքում՝ եկեղեցու մոտ, հրաձգության զոհերի ու տուժածների անունները, տեղեկացնում է rbc.ru-ն:


Զոհերի թվում կարող է հայ լինել. հարձակման զոհ են դարձել Նադեժդա Թերլիյանը, Իրինա Մելկոմովան, Լյուդմիլա Շչերբակովան, Վերա Մորգունովան ու Լյուդմիլա Լեուդկինան: Հայտնի է, որ զոհերի ցանկը հաստատվել է երկրի ներքին գործերի նախարարության կողմից:

Աղբյուրը հավելում է, որ հարձակման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 5 մարդ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ին: Քսաներեքամյա երիտասարդը կրակել է որսորդական հրացանից՝ բղավելով «Ալլա՛հու աքբար»: Նշվում է, որ իրավապահները սպանել են հարձակվողին:

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: