Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների «ստորգետնյա ենթակառուցվածքին»

09:56 • 19.02.18

Իսրայելի օդուժը հարված է հասցրել Գազայի տարածքում պաղեստինցի գրոհայինների դիրքերին՝ ի պատասխան այդ տարածքից իրենց ուղղությամբ արձակված հրթիռի:

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, կողմերի փոխադարձ հրթիռակոծումը տևում է արդեն երկրորդ գիշերն անընդմեջ:

Իսրայելի ավիացիան թիրախավորել է Գազայի հատվածի հարավում ստորգետնյա ենթակառուցվածքը: Իսրայելական կողմը չի մանրամասնել, թե որ թիրախներին է հասցվել հարվածը, ենթադրվում է, որ խոսքը ստորգետնյա թունելային դիրքերի մասին է:

Նշենք, որ իսրայելական դիրքերի ուղղությամբ արձակված հրթիռն ընկել էր սահմանամերձ գոտում, զոհեր և ավերածություններ չէին գրանցվել:

Շաբաթ երեկոյան Իսրայելը հարվածել է մեծ թվով պաղեստինայն զինանոցների, զենքի արտադրամասերի, գրոհայինների վարժեցնող ճամբարների և դիտորդական հենակետերի՝ ի պատասխան պաղեստինյան կողմի հարձակումների: Տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունն իսրայելական կողմը վերագրում է տարածքում իշխող «Համաս» շարժմանը և պահանջում նրանցից հրադադարի ռեժիմի պահպանման ապահովում։