ԻՊ-ը ստանձնել է Դաղստանում եկեղեցու այցելուների սպանության պատասխանատվությունը. լրատվամիջոցներ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դաղստանի Կիզլյար քաղաքում եկեղեցու այցելուների վրա հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնել է ծայրահեղականների տեղեկատվական ակտիվության մոնիթորինգով զբաղվող SITE Intelligence Group ընկերությունը:
Նշվում է, որ հարձակմանն առնչություն ունենալու վերաբերյալ ապացույցներ ԻՊ-ը չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ նախօրեին 22-ամյա Հալիլ Հալիլովը Կիզլյարում որսորդական հրացանից կրակ էր բացել եկեղեցու այցելուների վրա, ինչի հետևանքով մահացել է 5 կին: Զոհերի թվում կարող է հայ լինել. հարձակման զոհ են դարձել Նադեժդա Թերլիյանը, Իրինա Մելկոմովան, Լյուդմիլա Շչերբակովան, Վերա Մորգունովան ու Լյուդմիլա Լեուդկինան:
Տուժածներից երկուսն իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են:
Հալիլովը հատուկջոկատայինների կողմից ոչնչացվել էր տեղում:










