Օմսկում հայ ոստիկանը 25 րոպեում գտել է կորած 8-ամյա աղջնակին
Անցած կիրակի ՌԴ Օմսկ քաղաքում հայ ոստիկան Արման Կարապետյանը գտել է կորած 8-ամյա աղջկան՝ արժանանալով ղեկավարության և երեխայի մոր երախտագիտությանը: Այս մասին ասվում է Superomsk.ru կայքում:
«Մինչ մի քանի աշխատակից հարցաքննում էր երեխայի մորը և փնտրում ականատեսների՝ Արամ Կարապետյանը, իր տրամադրության տակ ունենալով երեխայի մասին որոշ տվյալներ, սկսել է ստուգել մոտակա բակերը, որոնցից մեկում էլ գտել է ճոճանակի վրա նստած աղջկան», - հաղորդել է ՌԴ ՆԳ նախարարության Օմսկի մարզային վարչության մամուլի ծառայությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանություն դիմելու պահից մինչև երեխային գտնելու պահն անցել է ընդամենը 25 րոպե:
Նշվում է, որ աղջիկը վերադարձվել է իր 29-ամյա մորը:










