Լոս Անջելեսում վարորդները, փորձելով շրջանցել խցանումը, հայտնվել են ավազի դաշտում (լուսանկարներ, տեսանյութ)

20:22 • 19.02.18

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մի շարք վարորդներ անելանելի իրավիճակում են հայտնվել:

Ինչպես հայտնում է KNBC հեռուստաալիքը, մի քանի վարորդներ, փորձելով շրջանցել Ռիալտո քաղաքի 10-րդ մայրուղում առաջացած հսկայական խցանումը, հայտնվել են մոտակա ավազոտ դաշտում և չեն կարողացել շարունակել ճանապարհը:

Հեռուստաալիքի օպերատորն ուղղաթիռից պատկերել է, թե ինչպես են վարորդները փորձում դուրս բերել ավազներում խրված մեքենան:

Ավտոմայրուղում խցանումը, իր հերթին, առաջացել էր խոշոր վթարի պատճառով: Բետոն տեղափոխող բեռնատարը հանդիպակաց գոտի էր դուրս եկել և բախվել մի քանի մեքենաների: