Ինդոնեզիայում արթնացել է Սինաբունգ հրաբուխը
Ինդոնեզիայի Սումատրա կղզում ակտիվացել է Սինաբունգ հրաբուխը: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այն սկսել է ժայթքել:
Հրաբխից ժայթքող մոխրի սյունը հասնում է 5000 մետր բարձրության: Ինդոնեզիայի Տարերային աղետների կարգավորման ազգային գործակալությունից հայտնել են, որ տաք մոխրի ամպերը տարածվել են 4900 մետր հարավային ուղղությամբ:
Տարածաշրջանում հրաբխային մոխրի տարածման հարցերը դիտարկող ավստրալական գերատեսչությունը, իր հերթին, վտանգավորության «կարմիր մակարդակ» է հայտարարել ավիաընկերությունների համար:










