ԱՄՆ-ում կինն ազատազրկման է դատապարտվել դստերը մկրտելու համար
ԱՄՆ Հյուսիսային Կառոլինա նահանգում 36-ամյա կինը դատապարտվել է ազատազրկման՝ առանց նախկին ամուսնու իմացության երեխային մկրտելու համար, գրում է Charlotte Observer-ը:
Քենդրա Սթոքսը գաղտնի մկրտել է իրենց դստերը՝ տեղյակ չպահելով երեխայի հորը՝ Փոլ Շաաֆին: Մկրտությունը տեղի է ունեցել 2016 թվականի օգոստոսին՝ երեխայի խնամակալության՝ Շաաֆին հանձնվելուց ընդամենը մեկ օր անց: Ընդ որում՝ երեխայի խնամակալության իրավունքը նախատեսում էր նաև կրոնական հարցերի հետ կապված որոշումների կայացման իրավունք:
Հայրն աղջկա մկրտության մասին տեղեկացել է համացանցից, երբ Սթոքսը սոցցանցում տեղադրել է միջոցառման լուսանկարները: Տղամարդուն վրդովվեցրել է այն փաստը, որ ինքը ներկա չի եղել արարողությանը, ինչպես նաև այն, որ մկրտության վայրն ու ժամանակն իր հետ որևէ կերպ չի համաձայնեցվել, ինչից հետո նա որոշել է դիմել դատարան:
Դատարանը մեղավորել է ճանաչել երեխայի մորը՝ դատապարտելով նրան 10-օրյա ազատազրկման: Ավելի ուշ ժամկետը կրճատվել է մինչև 7 օր:
«Ես վախեցած եմ: Ցավում եմ, որ այսպես ստացվեց: Ես չեմ զղջում, որ մկրտել եմ նրան, դա բխում էր հենց նրա շահերից», - ասել է 36-ամյա Քենդրան դատարանում:










