ԵՄ-ն Թուրքիային 400 միլիոն եվրո է հատկացրել սիրիացի փախստականների կրթության համար
ԵՄ-ն Թուրքիային 400 միլիոն եվրո է հատկացրել երկրի տարածքում սիրիացի փախստականների կրթության համար, հայտնում է ТАСС-ը:
Այդ մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդեր Վինտերշտայնը: Այդ գումարները հատկացվել են ևս 3 միլիարդ եվրոյի օգնության ծրագրի շրջանակում, որի դիմաց Անկարան համաձայնել է փակել ԵՄ-ի հետ սահմանները ներգաղթյալների համար:
«Եվրահանձնաժողովը հավանության է արժանացրել Թուրքիայում սիրիացի փախստականների կրթության համար 400 միլիոն եվրո օգնության նոր փաթեթի հատկացումը: Դա Թուրքիայում փախստականների աջակցության հիմնադրամի համար ևս 3 միլիարդ եվրոյի հատկացման մասին ԵՄ-ի հետ համաձայնագրի շրջանակում առաջին վճարումն է»,- նշել է նա:










