Իսրայելի կողմից կործանված Սու-22-ի օդաչուն զոհվել է
Սիրիական բանակի հրամանատարությունում հայտնել են, որ երեքշաբթի Իսրայելի հետ սահմանի շրջանում կործանված Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի օդաչուն զոհվել է, հայտնում է interfax.ru-ն:
Սիրիական բանակի հրամանատարությունում հաստատել են, որ երեքշաբթի Իսրայելի հետ սահմանի շրջանում կործանված Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Սու-22 կործանիչն է եղել:
«Նման իրավիճակներում, որպես կանոն, եթե օդաչուն գիտակցության մեջ է լինում, նա ինքնանետվում է գերի չընկնելու համար: Այս անգամ էլ է այդպես եղել»,- նշել է բանակի ղեկավարությունում աղբյուրը:
Ինքնաթիռը կործանվել է հուլիսի 24-ին հրթիռային հարվածի հետևանքով: Կործանիչի ուղղությամբ, որը երկու կիլոմետր խորացել էր Իսրայելի օդային տարածքում, արձակվել է Patrior երկու հրթիռ:










