Իսրայելական բանակը հարվածել է Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների դիրքերին՝ ի պատասխան այդ տարածքից բացված կրակահերթի
Իսրայելական բանակը հարձակում է ձեռնարկել Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների դիրքերին՝ ի պատասխան այդ տարածքներից Իսրայելի սահմանի ուղղությամբ բացված կրակահերթի, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը։
Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան։։
«Ահաբեկիչները կրակ են բացել Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների ուղղությամբ Գազայի հատվածի հարավում։ Բանակն ի պատասխան դրա հարձակում է ձեռնարկել «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության դիրքերի ուղղությամբ», - ասված է տարածված հայտարարության մեջ։
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։










