Կիևին պատուհասած ջրհեղեղը կաթվածահար է արել քաղաքի երթևեկությունը (տեսանյութեր)
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հորդառատ անձրևներն ու կարկուտը կաթվածահար են արել մեգապոլիսի երթևեկությունը, այս մասին գրում է korrespondent.net-ը։
Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Կիևի փողոցներն ամբողջովին ողողվել ջրով՝ անանցանելի դառնալով հետիոտների ու վարորդների համար։
Ուժգին քամու հետևանքով քաղաքում նաև արմատախիլ են եղել բազմաթիվ ծառեր, վնասվել են էլեկտրաէներգիայի փոխանցման լարեր, նյութական վնաս են կրել բազմաթիվ մեքենաներ ու խանութներ։
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։










