Ռուսաստանի լճերից մեկում հայ դեռահաս է խեղդվել
ՌԴ Լենինգրադի մարզի Վոլոսովսկի շրջանում 16-ամյա հայ դեռահաս է խեղդվել, հայտնում է 47news.ru կայքը՝ մանրամասնելով, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել տղայի կրտսեր եղբոր աչքի առաջ:
Տղան խեղդվել է լճում: Փրկարարներն արդեն դուրս են հանել նրա դին:
Հայտնի է, որ խեղդվածը լճում լողանալիս է եղել 14-ամյա եղբոր հետ: Վերջինս ոստիկաններին պատմել է, որ իրենք շիշ են նետել ջուրը, հետո սուզվել ու այն գտել: Տղայի խոսքով՝ վերջին անգամ ցամաք դուրս գալուց հետո նա չի հայտնաբերել ավագ եղբորը:
Հայտնի է, որ խեղդվածն այս տարի ավարտել էր 9-րդ դասարանը: Նրա ընտանիքը Ռուսաստան է տեղափոխվել Հայաստանից:










