Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց բնակչուհին

17:04 • 26.07.18

Ճապոնիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց բնակչուհին՝ Տիյո Միյակոն: Այս մասին ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում:

Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ Միյակոն 117 տարեկան էր: Նա ծնվել է 1901 թվականի մայիսի երկուսին:

Նշվում է, որ Գինեսի ռեկորդների գրքում երեք անվանակարգ կա. մոլորակի ամենատարեց տղամարդ, ամենատարեց կին և ամենատարեց բնակիչ: Փորձագետները հաստատել են ճապոնուհուն ամենատարեց կնոջ և ամենատարեց բնակչի կոչումներ շնորհելը նրա մահից որոշ ժամանակ առաջ:

Հայտնի է, որ Երկրի ամենատարեց տղամարդն է համարվում Ճապոնիայի 113-ամյա բնակիչ Մասաձո Նոնական:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, իտալական Ֆլորենցիայի մոտակայքում գտնվող գյուղերից մեկում կյանքից հեռացել է Ջուզեպինա Պրոջետոն՝ Եվրոպայի ամենատարեց կինը: