ԱՄՆ-ում բանտարկյալների խումբը ծեծի է ենթարկել 175 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված բժիշկ-մանկապիղծին

13:04 • 26.07.18

ԱՄՆ Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքի բանտում բանտարկյալների խումբը ծեծի է ենթարկել ԱՄՆ-ի մարմնամարզության կանանց թիմի նախկին բժիշկ Լարի Նասարին, որն ազատազրկված է սեռական ոտնձգությունների մեղադրանքով: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով դատապարտյալի փաստաբաններին:

54-ամյա Նասարի փաստաբանների խոսքով՝ նախկին բժշկի վրա հարձակումը տեղի է ունեցել նրան մեկտեղանոց խցիկից ընդհանուր բանտախուց տեղափոխելուց անմիջապես հետո: Պաշտպանության կարծիքով՝ դատավորն իր գործողություններով հրահրել է հարձակումը Նասարի վրա. դատավորը հրապարակայնորեն արտահայտվել է, որ ոչ անտարբեր մարդիկ պետք է նույն կերպ վարվեն նախկին բժշկի հետ, ինչպես նա վարվել է իր զոհերի հետ:

Հայտնի է, որ Նասարին մինչև 175 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտել 2018 թվականի հունվարի վերջին: Դատարանը մեղավոր է ճանաչել նրան մարմնամարզուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար: Նրա դեմ մեղադրանքներ է ներկայացրել ավելի քան 140 մարմնամարզուհի, այդ թվում՝ օլիմպիական չեմպիոններ Սիմոնա Բալյսը, Ալեքսանդրա Ռայսմանը, Գաբրիելա Դուգլասն ու Մաքայլա Մարոնին: Տուժածների մեծ մասն անչափահաս է եղել: