Արարատում 60-ամյա քաղաքացին մահացել է սեփական հնձած արտը վառելու հետևանքով. Shamshyan.com

09:19 • 26.07.18

Հուլիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների՝ Ա․Մովսիսյանը եկել է դաշտ իր հնձած ցորենի արտը վառելու նպատակով, ինչը գյուղատնտեսության մեջ ընդունված է, երբ հնձից հետո վառում են։ Կրակը տարածվել է հարևան արտի ուղղությամբ։ Եվ Ա․ Մովսիսյանը փորձել է կրակը մարել, ինչը չի հաջողվել նրան, և այդ դարձել է նրա մահվան պատճառ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։