«100 դոլարանոց ապրանքը 100 դոլարով «ռաստամոժկա» է անել տալիս». քաղաքացին մաքսատանը կոտրում է կենցաղային տեխնիկան (տեսանյութ)
Համացանցում ակտիվորեն տարածվում է տեսանյութ Բագրատաշենի մաքսակետում մաքսվաճարի չափի խնդրով պայմանավորված միջադեպի մասին:
Տեսանյութը նկարահանող տիկինը մեկնաբանում է, որ մաքսային ծառայության աշխատակիցները լվացքի մեքենայի համար 100 դոլար մաքսավճար են պահանջել, որից հետո քաղաքացին հենց դրսում կոտրում է լվացքի մեքենան:
«Գլխից ջարդեք։ 100 դոլարանոց ապրանքը 100 դոլարով «ռաստամոժկա» է անել տալիս»,- մեկնաբանում է տեսանյութը նկարահանողը:
Մանրամասները`տեսանյութում:










