Պեկինում ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել (լուսանկարներ)

11:06 • 26.07.18

Պեկինում Միացյալ Նահանգների դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել, ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում այժմ ծուխ է բարձրանում:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, չինական սոցկայքերում, ինչպես նաև Twitter-ում հրապարակված տեսանյութերում երևում է, որ դեսպանատան շենքի մոտ հավաքվել են ոստիկաններ ու պատահական անցորդներ: Բացի այդ, երևում է բարձրացող ծուխը:

Ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը, նույնկերպ է վարվել նաև ԱՄՆ դեսպանատունը:

Սակայն ականատեսների պատմելով՝ առավոտյան մի կին իր վրա բենզին էր լցրել ու վազում էր ԱՄՆ դեսպանատան շենքի դիմաց: Այնուհանդերձ, հայտնի չէ, թե արդյոք դա որևէ առնչություն ունի պայթյունի հետ:

Картинки по запросу Blast reported outside US embassy in Beijing, China