Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել (լուսանկարներ, տեսանյութ)
Ստամբուլի եվրոպական հատվածի թաղամասերից մեկում 4-հարկանի բնակելի շենք է փլուզվել: Այս մասին հայտնում է Independent-ը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:
Ինչպես նշում է BBC News-ը, շինությունը փլուզվել է հորդառատ անձրևների հետևանքով, երբ ջուրը լցվել է տան հիմքի տակ: Բացի այդ, փլուզմանը նպաստել են մոտակայքում անցկացվող շինարարական աշխատանքները:
Independent-ը մանրամասնում է, որ սկզբում ընկել է շենքը պահող ամրություններով պատը, այնուհետ՝ ամբողջ տունը:
Նշվում է, որ փլուզված շենքի բնակիչներին հասցրել են ժամանակին տարհանել, և միջադեպի հետևանքով տուժածներ չկան:














