Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով 12 հազար բնակիչ է տարհանվել (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավում բնական հրդեհը տարածվել է Լոս Անջելեսից արևելք գտնվող Այդիլուայլդ քաղաքի վրա, ինչի հետևանքով տարհանվել է 12 հազար բնակիչ: Այդ մասին հայտնում է տեղական 8 News NOW հեռուստաալիքը:
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը, մի քանի տներ հայտնվել են կրակի ճիրաններում:
Սան Բեռնարդինո ազգային արգելոցի ծառայողների տվյալներով՝ հրդեհն արդեն տարածվել է ավելի քան 12 քառակուսի կիլոմետրի վրա: Twitter-ում ազգային զբոսայգու էջը հայտարարել է տեղի բնակիչների համար «անհապաղ տարհանման» մասին:
Ինչպես հայտնում է ԱՄՆ միջգերատեսչական հրշեջ կենտրոնը, երկրում բռնկվել է ավելի քան 60 անտառային հրդեհ՝ 13 նահանգներում, հրդեհների մեծ մասը գրանցվել են երկրի արևմուտքում և Ալյասկա նահանգում:
/arc-anglerfish-arc2-prod-tronc.s3.amazonaws.com/public/EW2BMZ77T5E5JEOEGDWV5DZQXU.jpg)
/arc-anglerfish-arc2-prod-tronc.s3.amazonaws.com/public/3WCHHNX325FSBA2GEBNLFJ4TOE.jpg)
/arc-anglerfish-arc2-prod-tronc.s3.amazonaws.com/public/RDK2OGVCABEKZDD64W3MRQJ3BU.jpg)
/arc-anglerfish-arc2-prod-tronc.s3.amazonaws.com/public/5DN77NG4HBAVTPPDE7IL62MXBU.jpg)
/arc-anglerfish-arc2-prod-tronc.s3.amazonaws.com/public/V77FHR5X3FBTJOSGO2MNAAPF7M.jpg)
/arc-anglerfish-arc2-prod-tronc.s3.amazonaws.com/public/5WHHMLSMGRA65OMDQ62RX3AG6Y.jpg)
/arc-anglerfish-arc2-prod-tronc.s3.amazonaws.com/public/ZV4WFEU3XVB3DK24LVGHCLI7XA.jpg)










